Skip to content

Աշխատանքային իրավիճակ գունանկարի և գծանկարի արվեստանոցներում

Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի

Advertisements

Նախագծային ուսուցման ստուգատեսի օրերի նախագիծ

Գունա-պլաստիկական հորինվածքներ

Ազատ ձևերի և գունային համարձակ լուծումևերի համադրություն՝ հիմքում ֆորմայի և գույների ներդաշնակ կամ հակադիր երանգավորումներով: Աշխատանքները կատարվում են ինքնաբուխ և անկաշկանդ:

Գունանկարի և գծանկարի արվեստանոցներ

 

 

 

Ինտեգրում և բաց միջավայր – սեպտեմբերի 1, 3-7

Նախատեսվում է մասնագիտական դասընթացների սկիզբը կազմակերպել նոր և հին աշակերտների համատեղ ուժերով,  մասնակիցներին ներգրավելով արվեստանոցների ուսումնական միջավայրի կազմակերպման և առավել արդյունավետ դարձնելու աշխատանքներին:

2018-19 ուստարվա նախագծեր

16

ԳՈՒՆԱՆԿԱՐԻ ԵՎ ԳԾԱՆԿԱՐԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐ

ՆԱԽԱԳԾԵՐ

Գունանկարի և գծանկարի արվեստանոցներում գեղարվեստական կրթության բազային պարտադիր հիմունքների ուսուցմանը զուգահեռ իրականացվում են այդ գիտելիքների հիման վրա կառուցված նախագծեր, միջավայրի գեղարվեստական միջամտություններ, ինչպես նաև վարպետության դասեր /վերջին երկուսի պարագայում նկարչական նյութերի առկայության դեպքում/: Արդյունքները ներկայացվում են ցուցահանդեսների և շնորհանդեսների տեսքով: Աշխատանքների կազմակերպմանը մասնակցում են արվեստանոցների ղեկավարները, ինչպես նաև աշակերտները, քանի որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ անջատել մեկ պրոցեսը մյուսից/բուն աշխատանքի պրոցեսը տարբեր արվեստանոցներում, էսքիզների և նախագծերի մշակում,  աշխատանքների թվայնացում, ենթաշրջանակների և շրջանակների պատրաստում, տեսաբանական հիմնավորում, էքսպոզիցիա և այլն/ :

Գույն, ֆորմա, պլաստիկա

  1. Գունա-պլաստիկական հորինվածքներ
  2. Պլեներ
  3. Ամփոփիչ ցուցադրություն /հունվար/
  4. Բալանս-դիսբալանս
  5. Կառուցվածքային ռիթմեր (դինամիկ, ստատիկ)
  6. Պլեներ /մայիս, հունիս/

Ամփոփիչ ցուցադրություն/հունիս/

Գունանկարի արվեստանոց`Կարեն Մկրտչյան,

Գծանկարի արվեստանոց`Գագիկ Չարչյան

Գունանկար – ծրագիր

գունանկար-1

ԳՈՒՆԱՆԿԱՐ

Առարկայի նպատակն է 9-12-րդ դասարանի աշակերտին տալ գիտելիքներ գունատեսության վերաբերյալ, ծանոթացնել տարբեր նյութերով և տեխնիկաներով աշխատելու սկզբունքներին ու մեթոդներին, սովորեցնել բնօրինակից ճիշտ վերարտադրել, ինչպես նաև կիրառել գեղարվեստական մտածողության զանազան ոճեր ու ձևեր և զարգացնել կատարողական վարպետության որակներ:

9-12 դաս. գունանկար ծրագիր 2018-19

Ավագ դպրոցի մուտքի ճամբարը գունանկարի և գծանկարի արվեստանոցներում: Հուլիսի 2,3

Լուսանկարները Մարինա Մկրտչյանի

Ադել Միքայելյանի անհատական ցուցահանդեսի բացումը. 24 մայիսի

Լուսանկարները՝Կարեն Բիչախչյան, Գոռ Խլոյան, Մարինա Մկրտչյան