Skip to content

6-8-րդ դասարանների համար նախատեսված կերպարվեստի ծրագիր

December 16, 2017

Ծրագիրը ուղղված է աշակերտների մասնագիտական հետագա կողմնորոշմանը:

Այն առանձնանում է իր ուսումնասիրական խնդիրներով, որի ընթացքում բնօրինակը դառնում է լուրջ ուսումնասիրման օբյեկտ: Բացահայտվում են բնօրինակի կառուցվածքային, ծավալային, գունատոնային օրինաչափությունները, առարկաները վերլուծվում և հարաբերվում են միջավայրի հետ: Ծանոթանում են տարբեր նյութերով աշխատելու տեխնիկաներին և կատարման սկզբունքներին:

Աշակերտները ստանալով կայուն գիտելիքներ գծանկարչության /կառուցվածքային, ծավալային, գծատոնային օրինաչափությունների բացահայտում/, գունանկարչության /գույնի, գունատեսության, գույնի հոգեբանական առանձնահատկությունների ուսուցում/, կոմպոզիցիայի /ռիթմի, մակերեսի, գունա-պատկերա-ծավալային ճիշտ կազմակերպում/ վերաբերյալ, առավել հեշտությամբ կկողմնորոշվեն հետագա` մասնագիտական, առարկայի ճիշտ ընտրության հարցում:

Զուգահեռ գիտելիքներ են տրվում գեղարվեստական մտածողության այլ ձևերի և սկզբունքների վերաբերյալ /իմպրեսիոնիզմ, ֆովիզմ, աբստրակցիոնիզմ և այլն/, որոնք կիրառվում են առաջադրանքներում` ուսումնական ձևերը վերածելով ստեղծագործականի:

Ուսուցումը կատարվում է պարզից բարդ, հիմնական` այբենական, մատչելի ձևերից դեպի մտահայեցողական խորը և գեղարվեստական մտածողության:

Շեշտը դրվում է անհատական աշխատանքի վրա` հաշվի առնելով ուսուցանողների պատրաստվածության տարբեր մակարդակները:

Բազային նկարչություն` գծանկար, գունանկար

Կառուցում և օրինաչափությունների բացահայտում

  1. գիծ, գծային ռիթմեր` ստատիկ, դինամիկ
  2. տոն, տոնային անցումներ
  3. գույն, գունատեսություն
  4. գունային, տոնային անցումներ

Նատյուրմորտներ

  1. երկրաչափական մարմիններով
  2. կենցաղային և խառը առարկաներով
  3. մրգերով, բանջարեղենով

Կոմպոզիցիա

  1. կոմպոզիցիոն կառուցվածքներ
  2. ռիթմեր` գծերով, գույներով, պատկերներով
  3. գունապլաստիկական հորինվածքներ
  4. թեմատիկ նկարչություն

Կառուցվածքային արտահայտչամիջոցներ

  1. համաչափություն և անհամաչափություն
  2. դինամիկա և ստատիկա
  3. հեռանկար
  4. ինտերիեր, էքստերիեր

Ձևաստեղծում

  1. Տարածական պատկերներ և օբյեկտներ

Գեղարվեստական մտածողության ոճեր և տեխնիկաներ

  1. Նյութերով ճիշտ աշխատելու սկզբունքներ /մատիտ, ածուխ, պաստել, ջրաներկ, գուաշ և այլն/
  2. Ոճական փորձարկումներ

Ծրագրի հեղինակներ` Կարեն Մկրտչյան, Գագիկ Չարչյան

 

Advertisements
Leave a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: