Հունիսի 8-15
Արտ միջավայր, վերականգնում
Գեղարվեստի դպրոցի մասնաշենքը տարիներ շարունակ ինտերիերի և էքստերիերի մասով ունեցել է բազմաթիվ գեղարվեստական միջամտություններ, որոնք նպատակաուղղված էին աշակերտների մոտ զարգացնել ճարտարապետական կառույցի և նրա ֆունկցիոնալ նշանակության ներդաշնակության կարևորմանը: Դրանք իրականացվել են ինչպես դիպլոմային աշխատանքների, այնպես էլ առանձին և խմբային նախագծերի տեսքով:
Տարիների ընթացքում որոշ աշխատանքներ վնասվել կամ գունատվել են: Կարևորելով այդ աշխատանքների դերն ու նշանակությունը աշակերտների համար գունանկարի և գծանկարի արվեստանոցները արդեն իրականացրել են <Բարև Պիկասո> նախագծի շրջանակներում աստիճանների ուղղահայաց հարթակների վրա արված Պիկասոյի դիմանկարի վերականգնումը: Շարունակելով այդ ավանդույթը այժմ վերականգնելու ենք տանիքի պատերի երկու պաննոները և ինտերիերում գտնվող Պիկասոյի <Գեռնիկայի> վնասված հատվածները:
Աշխատանքային խումբը լինելու է 3- 5 հոգանոց խմբով՝ պահպանելով անվտանգության պահանջները:
Աշխատանքները կատարվում են ժամը 11:00-14:00
Գունանկարի և գծանկարի արվեստանոցներ