Skip to content

Դիրքորոշում և արժեք

September 12, 2022

Ժամաքանակը՝ 10 ժամ,1 կրեդիտ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ, 3 կրեդիտ
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլփոստով

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Կատարված աշխատանք

Համագործակցության «Ջիկսո» մեթոդով իրականացրեցինք ուղղորդված ընթերցանություն: Բաժանվելով 7 հոգանոց 7 խմբերի, որտեղ յուրաքանչյուրն ունի իր համարը և նույն համար ունեցողները առանձին խմբով իրականացնում են փաստաթղթի իրենց բաժնի ընթերցումը, որպեսզի, կոնսպեկտավորելով, այն ներկայացնեն հիմնական խմբում: Արդյունքում ունենալով բոլոր բաժինների մասին տեղեկություն՝ արտահայտել դիրքորոշում մի շարք արտահայտությունների վերաբերյալ:

Փաստաթղթի 3-րդ բաժնի ընդհանրացում

Ժողովրդի կողմից կամ անունից իրականացվող կառավարման ձև է, որը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և ժողովրդավարական արժեքներին ու մշակույթին հետևող քաղաքացու: Սեփական կարծիք ունենալը, ուրիշի կարծիքին հանձնառու լինել, համոզմունքների բազմաձայնություն և հակասություններ խաղաղ լուծում:

Բազմազան հասարակություններում միջմշակութային երկխոսություն պահպանելու կարողություն  և դիմացինի կարծիքի և դիրքորոշման հարգանք և հանձնառում:

Ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք կապահովեն մեծամասնության և փոքրամասնության տեսակետների համատեղ գոյության իրավունքը, առանց որևե մեկի իրավունքերի ոտնահարման: Դրանք ամրագրվում են սահմանադրությամբ կամ այլ օրենսդրական ակտերով:

Ժողովրդավարության մշակույթ, միջմշակութային երկխոսություն և հարգանք այլոց արժանապատվության և իրավունքների նկատմամբ:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։
    Հանդիպումների արդյունքում՝
    Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Կատարված աշխատանք

1,  Քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ: Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ:

Անձի քաղաքացիական դիրքորոշման կարևոր պայման է, որ նա պատկանի համայնքին և ունենա նրա  հետ նույնականացված զգացում, և լինելով փոխկապակցված այլ անձանց հետ, կարողանա սեփական գործողությունների ներգործություն կատարել: Ունենա համերաշխության զգացում և համայնքի ներսում, իր ստատուսին համապատասխան, դրսևորի հոգատարության և աջակցության պատրաստակամություն: Այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

2, Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ժողովրդավարությունը, դա ժողովրդի կողմից կամ անունից իրականացվող կառավարման ձև է, որը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և ժողովրդավարական արժեքներին ու մշակույթին հետևող քաղաքացու: Սեփական կարծիք ունենալը, ուրիշի կարծիքին հանձառու լինել, համոզմունքների բազմաձայնություն և հակասություններ խաղաղ լուծում տալը ժողովրդավարության պայմաններից են: Ժողովրդավարությունը նաև պահանջում է հանրային հարթակում քաղաքացիների ակտիվ մասնակցելու հանձնառություն։ Եթե քաղաքացիները հավատարիմ են այս արժեքներին, վերաբերմունքին ու գործելակերպին, ապա ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան գործել։ Այլ կերպ ասած, ինչպես իրավասությունները, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունները էական նշանակություն ունեն ժողովրդավարության մշակույթ հաստատելու համար։

3, Ժողովրդավարական մշակույթ

Ժողովրդավարական մշակույթը մի շարք, քաղաքական ինստիտուտների գործունեության նորմերի, վարքագծի ձևերի, և արժեքային համակարգերի համալիր է,  որոնք ապահովում են քաղաքացիների մասնակցությունը իշխանության կազմակերպմանը և դրա նկատմամբ վերահսկողությանը: Գոյություն ունեն ժողովրդավարության տարբեր մոդելներ։ Օրինակ՝ ուղիղ ժողովրդավարության ​​մշակույթի համար որոշիչ է անհատի ինքնավարության գաղափարը և այն առաջնայն դիրք ունի հասարակության և պետության նկատմամբ։  «Անհատի ժողովրդավարական ​​մշակույթ» հասկացությունը բնութագրում է մշակութային-ժողովրդավարական ​​բնույթի, նորմերի, ավանդույթների, արժեքների զարգացման, ստեղծման, սպառման և կիրառման գործունեությունը: Անհատի ժողովրդավարական ​​մշակույթը մարդկային գործունեության մեխանիզմ է, սոցիալական նշանակալի նպատակների հասնելու համար, որոնք արտացոլում են մարդկանց շահերը՝ հիմնված անհատական ​​մշակութային ազատ արտահայտման և գործունեության վրա:

4, Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը կառավարման համակարգ է, որտեղ իշխանության աղբյուրը հենց ժողովուրդն է։ Ժողովուրդն է որոշում, թե ինչ օրենքներ ու նորմեր են անհրաժեշտ պետության ներդաշնակ գոյության ու զարգացման համար։ Ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք կապահովեն մեծամասնության և փոքրամասնության տեսակետների համատեղ գոյության իրավունքը, առանց որևե մեկի իրավունքերի ոտնահարման: Դրանք ամրագրվում են սահմանադրությամբ կամ այլ օրենսդրական ակտերով: Այսպիսով, ժողովրդավարական հասարակության յուրաքանչյուր անձ ստանում է ազատությունների և պարտավորությունների որոշակի փաթեթ, որոնք ձևավորվում են՝ հաշվի առնելով ամբողջ համայնքի շահերը: Ժողովրդավարությունը նաև պահանջում է հանրային հարթակում քաղաքացիների՝ ակտիվ մասնակցելու հանձնառություն։ Եթե քաղաքացիները հավատարիմ են այս արժեքներին, վերաբերմունքին ու գործելակերպին, ապա ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան գործել։ Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք եզրակացնել, որ ժողովրդավարությունը հնարավորություն է յուրաքանչյուր մարդու համար լիարժեք և ազատորեն մասնակցել  պետության, հասարակության և անձնական ճակատագրի անմիջական կառավարմանը։

5, Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Մարդու բոլոր իրավունքները և ազատությունները բխում են մարդուն բնորոշ արժանապատվության հայեցակարգից: Արժանապատվությունը որպես բարոյական հասկացություն բնութագրում է անձնավորությանը որպես անհատի։.Մարդու արժանապատվությունը որոշվում է ոչ թե նրա ծագմամբ, հարստությամբ, կրթությամբ կամ սոցիալական կարգավիճակով, այլ անհատին և քաղաքացուն բնորոշ ազատությամբ։ Իրավունքների և ազատությունների իրացումը նպաստում է մարդու արժանապատվության ապահովմանը. Կյանքի իրավունք, ազգային պատկանելության իրավունք, սեփական ինքնության սահմանում և այլն։ Այսպիսով, արժանապատվությունը մարդու, որպես բարձրագույն արժեքի, անօտարելի հատկությունն է, որը հիմք է հանդիսանում նրա բոլոր իրավունքների ու ազատությունների ճանաչման ու հարգման համար և պատկանում է նրան, անկախ նրանից, թե նա և ուրիշներն ինչպես են ընկալում և գնահատում իր անձը։

Մշակութային պատկանելությունը նույնպես բխում է անհատի  կամ խմբի ազատ ընտրության իրավունքից

6, Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում։ Ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Փոքրամասնության տեսակետը և կարծքիը հարկ է պաշտպանել մեծամասնության այն գործողություններից, որոնք վտանգում են նրանց մարդու իրավունքներն ու ազատությունները։

Մարդկանց միջև կան մշակութային տարբերություններ, ինչպիսիք են լեզուն, հագուստը և ավանդույթները: Նույնիսկ ինքնին հասարակության կազմակերպումը կարող է էականորեն տարբերվել, օրինակ, բարոյականության կամ շրջակա միջավայրի հետ կապված: Մշակութային բազմազանությունը կարելի է դիտարկել որպես կենսաբազմազանության անալոգիա:

7, Իրավունքի գերակայություն

Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներն են: Իրավունքի գերակայությունը և օրենքի գերակայությունն ու արդարադատությունը փոխկապակցված են, և արտահայտում են բոլորի՝ օրենքի առաջ հավասար լինելու հանգամանքը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից: Մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են։ Ժողովրդավարական մշակույթներում՝ օրենքի խախտման դեպքում ոչ ոք չի կարող արտոնյալ լինել օրենքի առաջ, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից կամ պատժվել պետության կողմից՝ բացառությամբ օրենքի խախտման և օրենքով սահմանված կարգի։

Իրավունքի գերակայությունը հասարակության բոլոր անդամների՝ արդարադատության իրավունքն իրացնելու և օրենքով պաշտպանված լինելու գրավականն է։

8, Օրենքի գերակայություն, արդարադատություն

Ժողովրդավարական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից են արդարադատությունը, արդարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը: Այս բաղադրիչներին կենսականություն հաղորդելու համար ժողովրդավարական հասարակարգերում հաստատվում և գործում են ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների համակարգ: Օրենքի գերակայության հիմնավոր մեկնաբանությունները բարձրացնում են օրենքների բովանդակության պահանջները և բացահայտորեն ներառում են մարդու հիմնարար իրավունքները, որոնք բխում են օրինականության, բարոյականության և արդարության սկզբունքներից։

Այս համակարգերը ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը:

9, Հավասարություն

Արդարության ու հավասարության սկզբունքները յուրաքանչյուր հասարակության գոյության հիմքերն են։ Որքան բարձր է արդարության պահանջը, և կայացած է արդարադատությունը, ինչքան հավասար հնարավորություններ են ստեղծված մարդկանց համար, և որքան գնահատված են մարդկանց ունակությունները տվյալ երկրում, այնքան հեշտ ու հաճելի է ապրելը։ Հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

10, Արդարություն

Տարբեր հասարակարգերում մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Լիարժեք ժողովրդավարական հասարակարգ կառուցելու համար կարևոր արժեքներից է արդարության գաղափարը, որը բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ:

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Կատարված աշխատանք

Բաժանվելով երեք խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ընթերցում և առանձնացնում է տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները, քննարկեցինք և առանձնացրեցինք երեք մակարդակների միջև եղած ընդհանրությունները:

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Կատարված աշխատանք

Տարրական մակարդակ

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.

8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.

9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.

12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.

26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.

29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

Հիմնական մակարդակ

1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.

20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.

24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր

29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ. 30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում. 39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.

44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.

51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

Միջնակարգ մակարդակ

1) գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.

8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.

10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.

11) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.

13) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ

16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.

18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

19) ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ.

23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.

25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.

27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.

28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները

29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.

31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.

32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.

35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.

39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում. 40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Կատարված աշխատանք

Երեք բանալի և մեկ կողպեք մեթոդով կազմեցինք փոքրիկ խմբեր՝ 3-4 հոգի և ամեն խումբ ընտրելով մեկ հոդված, առանձին կարդում, այնտեղից առանձնացնում է երեք առանցքային իմաստ, որոնք արտահայտում են հոդվածի հիմնական ասելիքն ու գաղափարը և ձևակերպում այդ երեքին միավորող և ամբողջացնող արտահայտությամբ: Այնուհետև խմբերը միանում են և ամեն մի խումբ ներկայացնում է իր հոդվածի բուն էությունը մյուսներին:

Գրախոսական

Մարետ Սիմոնյանի «Ապրումակցային մանկավարժություն» հովածը, որը փորձառու մանկավարժի մտահոգություններն ու սեփական պրակտիկայով ամրագրված մարդասիրական հարաբերության և միմյանց ապրումակից լինելու կարևորության մասին է: Հեղինակը ճշգրիտ մանկավարժին նույնացնում է սիրառատ մարդու տեսակի հետ, որը հոգատարորեն միշտ պատրաստ է, ավագի և փորձառուի իր արժեքներին հաղորդակից դարձնել սովորողին, միևնույն ժամանակ չխորշելով նրանից ստանալ նրա փորձառության պտուղները: Մանկավարժության մեջ, ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է: Միմյանց նկատմամբ անկեղծ ու ազնիվ լինելը հրաշագործ ուժ է, որն առանց բարդության լուծում է այնպիսի խնդիրներ, որոնք հակառակ պարագայում կարող էին վերածվել անհարկի թյուրըմբռնման կամ լարման: Անմիջականությունը, դիմացինի նկատմամբ պաշտոնական կեցվածքի բացակայությունը, աշակերտ-ուսուցիչ հարաբերությունը վերածում է յուրայինների համագործակցության, որը ղեկավարվում է իրար նկատմամբ ապրումակցի հոգեբանությամբ:      

Մյուս կարևոր խնդիրը, որն հեղինակի մտահոգությունների համայնապատկերում է, ձևական մոտեցումների, քարացած սովորույթների, և ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների առկայությունն է, որը, շատ ժամանակ, ունենալով բարի մտադրություն, միշտ չէ, որ ծառայում է իր նպատակին: Խոսքը հատուկ կարիք ունեցող աշակերտների անհատական ուսումնական պլանների մասին է, որն իր մեջ ներառում է աշակերտի առանձնահատուկ կարիքներն ու խնդիրները, ինչպես նաև հատուկ առաջադրանքների փաթեթներ, որոնք ասես շեշտում են սովորողի տարբեր լինելը իր համադասարանցիներից, որը միշտ չէ, որ ցանկալի է և հաճելի, ուստի շատերը գերադասում են չօգտվել այդ փաթեթներից, չցանկանալով տարբերվել մյուսներից: Ներառվածությունը չպետք է բարդույթավորի, այլ նպաստի, որ սովորողը գիտակցի և վայելի ամբողջի մեջ լինելու հաճույքը: Վերջում հեղինակը առաջարկում է հրաժարվել ձևական և արհեստական մանկավարժությունից, վստահել ուսուցչի մտքին ու սրտին, և ամեն ինչ կընկնի իր տեղը:

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Կատարված աշխատանք

Իմ ղեկավարած գունանկարի արվեստանոցը, որը սպասարկում է կրթահամալիրի աշակերտների ընտրությամբ գործունեության փոքրաթիվ խմբերին, միշտ ուղղված է եղել աշակերտների գեղարվեստական մտածողության ձևավորմանը, հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Արվեստանոցային միջավայրում լիարժեք դրսևորվելու համար շատ կարևոր է պահպանել աշակերտի ազատ զգալու, չկաշկանդվելու ինքնավստահ լինելու պայմանները:  Աշակերտների լիարժեք ներգրավվածության համար խիստ կարևոր է անհատական տեսակի ճանաչելիությունը, նրա հմտությունների և կարողությունների մակարդակի իմացությունը: Աշխատանքը, լինելով անհատական, պահպանում է միջավայրի համատարած մատչելիությունը և մեկի հետ աշխատանքը՝ մյուսի համար էլ է դառնում ուսանելի: Ճանաչողական գործընթացը ուղեկցվում է տեսական կարևորագույն գիտելիքներ մատուցելով, որտեղ նշվում է այդ ուղղությամբ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային մշակույթի հետաքրքիր և ուսանելի մոտեցումները, դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները՝ աշակերտների մոտ մշակելով հանդուրժողական և ըմբռնողական վերաբերմունք: Սովորողը կարողանում է ընկալել և տարբերել գեղարվեստական մտածողության զանազան դրսևորումները, հասկանալ, որ ցանկացած արտահայտման ձև ունի գոյության իրավունք, քանզի մշակութային բազմազանությունը աշխարհը դարձնում է առավել գունեղ և հետաքրքիր: Կատարված աշխատանքների հանրագումարը ցուցահանդեսներն են, որտեղ համատեղ նրկայացվաած լինելով, աշակերտները սովորում են նաև վերլուծեել կամ քննադատական մոտեցում ցուցաբերել ինչպես սեփական այնպես էլ մյուս սովորողների աշխատանքներին, սովորում են վարել քաղաքակիրտ բանավեճ և հարգել դիմացինի կարծիքը, երե նույնիսկ համաձայն չեն դրա հետ։ Վերլուծական ունակությունը, հաղորդակցման հմտություններն ու խմբում աշխատելու ունակությունը հիմնարար նշանակություն ունեն սովորողների դաստիարակության համար: Առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար նախատեսված մոդելներից հարմար է խմբային աշխատանքի մոդելը, երբ ընդհանուր նախագիծ անելիս, առավել փորձառուները իրենց օրինակով օգնում և ուղղորդում են մյուսներին: Աշակերտի մտավոր սահմանափակ ունակությունների դեպքում, արվեստանոցում, աշակերտի հետ զուգահեռ աշխատում է հատուկ մանկավարժը, որի հետ համատեղ մշակվում և իրականացվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքները: Ծնողի ներկայությունը, որոշ դեպքերում հատուկ մանկավարժի հետ համատեղ, բավականին հեշտացնում է աշխատանքը, դարձնելով շատ արդյունավետ, քանի որ ծնողի համար ավելի հասկանալի են դառնում իր երեխայի խնդիրները, և ավելի առարկայական դարձնում իր օգնությունն ու աջակցությունը: Արդյունքում ունենք աշակերտի անհատական ցուցահանդես, որը այդ աշխատանքի փայլուն արդյունքն է:

Leave a Comment

Leave a comment